Արտաքին 5 տարի առաջ - 16:42 19-09-2021

Հայտնի է դարձել Մադոննայի խորհրդավոր «լուսնային դիետայի» առանձնահատկությունը

Ամերիկացի 63-ամյա փոփ երգչուհի Մադոննան, ով Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ ամենահաջողակ երգչուհին է, հայտնի է նաև իր խորհրդավոր և արդյունավետ «լուսնային դիետայով»: Ինչպես պարզվել է, այժմ այլ համաշխարհային մեծության աստղեր սկսել են դիմել տոքսինների հեռացման, իմունիտետի ամրապնդման, նիհարելու և երիտասարդացման այս մեթոդին: ԶԼՄ-ներում հայտնվել են նրանց սնվելու ռեժիմ որոշ մանրամասներ:

Ինչպես հաղորդել է Al Ittihad պարբերականը, «լուսնային դիետան» հիմնված է մարդու օրգանիզմի վրա լուսնային փուլերի ազդեցության հիպոթեզի վրա: Ուստի այս մեթոդով սննդակարգի ընտրությունը որոշվում է լուսնային օրացույցով: Որոշ աստղեր պնդում են, որ «լուսնային սննդակարգին» անցումը թույլ է տվել իրենց օրական կորցնել մինչև 2,5 կգ: Իմիջիայլոց, նման արդյունքները պաշտոնապես չեն գրանցվել, և շատ դիետոլոգներ կարծում են, որ եթե նիհարելու նման տեմպը նույնիսկ հնարավոր է, ապա ոչ երկար ժամանակով: Կասկածներ կան նաև քաշի նման արագ կորստի օգուտների վերաբերյալ:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդվում է հրապարակման մեջ, նրանք, ովքեր հավատարիմ են այս մեթոդին, օրինակ, լիալուսնի ժամանակ մեկ օրով ամբողջովին հրաժարվում են սննդից և օգտագործում են միայն ջուր ու թարմ հյութեր: Բայց լուսնի նվազման փուլում թույլատրվում է ուտել գործնականում ցանկացած սնունդ, բացառությամբ ճարպայինի:

«Լուսնային դիետայի» դեպքում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ յուղազերծ թթվակաթնային մթերքին, սննդակարգին կարելի է ավելացնել մի քանի ընկույզ, բայց առավոտյան ժամերին: Սահմանափակ քանակությամբ խորհուրդ է տրվում սև հաց: Որպես երկրորդ ճաշատեսակ կարելի է ուտել թռչնամիս շոգեխաշած բանջարեղենով: Իսկ ահա երեկոյան վեցից հետո կարելի է խմել միայն մեկ բաժակ թարմ քամած հյութ:

Երբ լուսինը սկսում է մեծանալ, սննդի քանակը պետք է կրկնակի կրճատել, իսկ ջրի նորման՝ ավելացնել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա