Արտաքին 5 տարի առաջ - 19:28 17-09-2021

Թրամփը կարծիք է հայտնել, որ Բայդենի փոխարեն երկիրը ղեկավարում են «Օբամայի մարդիկ»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ երկրի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենն անձամբ չի ղեկավարում երկիրը: Այս մասին նա ասել է The Federalist-ին տված հարցազրույցում:

Թրամփը կարծում է, որ Բայդենի փոխարեն երկիրը ղեկավարում են նրա վարչակազմի անդամները կամ «նախկին նախագահ Բարաք Օբամայի մարդիկ»: Թրամփը նշել է, որ Բայդենի ելույթների ժամանակ բարձրախոսը պարբերաբար անջատում են:

«Դա խենթություն էր: Նրանք անջատեցին խոսափողը և լուսավորությունը թուլացրին նախադասության կեսին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Սպիտակ տունը հանկարծակի ընդհատել է Այդահոյում պաշտոնյաների հետ Բայդենի հանդիպման հեռարձակումը: Հանդիպմանը քննարկվել է անտառային հրդեհների հետեւանքների վերացման հարցը: Մինչ այդ նախագահի խոսափողը անջատել էին օգոստոսին, երբ նա փորձել էր կատակել Աֆղանստանի մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում