Ներքին 5 տարի առաջ - 23:03 16-09-2021

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանից ժամանած ռեանիմոբիլով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել այն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել