Արտաքին 5 տարի առաջ - 17:54 16-09-2021

Շումախերի կինը՝ ամուսնու խնամքի համար ծախսած գումարի մասին

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը՝ Կորինան, հայտնել է ամուսնու վիճակի մասին և բացահայտել նրան խնամելու համար ծախսված գումարի չափը:

Կորինան նկարահանվել է Netflix-ի՝ Շումախերի կյանքի մասին վավերագրական ֆիլմում: Հարցազրույցում կինն ասել է, որ իր ամուսինն այդպես էլ չի վերականգնել գործունակությունը: Նա նաև նշել է, որ երբեք չի մեղադրել Աստծուն կատարվածի համար:

«Դա պարզապես ձախորդություն էր, որը կարող է տեղի ունենալ ցանկացած անձի հետ»,- հայտնել է նա:

Կորինան ասել է, որ կարոտում է ամուսնուն, չնայած նրանք այժմ գտնվում եմ նույն տանը: Շումախերը թերապիա է անցնում, իսկ նրա ընտանիքն ամեն ինչ անում է, որպեսզի նա իրեն ավելի լավ զգա:

Կորինայի խոսքով, Շվեյցարիայի և Մայորկայի տներում Միխայելի շուրջօրյա խնամքի համար ընտանիքը ծախսել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը