Արտաքին 5 տարի առաջ - 22:59 13-09-2021

Թալիբները հայտարարել են, որ չեն թաքցնում «Ալ-Քաիդայի» ղեկավարին

«Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատասխանել են այն մեղադրանքներին, թե իրենք թաքցնում են «Ալ-Քաիդայի» ղեկավար Այման ալ-Զավահիրիին: Այս մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Մոհամմեդ Նաիմը:

«Դա սուտ է: Դա ոչ մի կապ չունի ճշմարտության հետ », - ասել է Նաիմը:

ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար Մայքլ Մորելը հայտնել է, որ Այման ալ-Զավահիրիին գտնվում էր Աֆղանստանում, որտեղ նրան թալիբները ապաստան են տվել: Նրա կարծիքով՝ թալիբների հաղթանակը ոգեշնչել է աշխարհասփյուռ ջիհադիստներին:

Մինչ այս, Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դեբորա Լյոնսը նույնպես թալիբներին մեղադրել էր «Ալ-Քաիդայի» զինյալներին ապաստան տալու մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում