Արտաքին 5 տարի առաջ - 15:48 10-09-2021

Ավելի քան 8 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ 9/11-ի ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից տուժածներին և զոհվածների ընտանիքներին վճարվել է ավելի քան 8 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով փոխհատուցումների մասնագիտացած հիմնադրամի զեկույցին:

Այս պահին գումարը բաշխվել է ավելի քան 40 հազար մարդու միջև: Զեկույցից պարզ է դառնում, որ վերջին մի քանի տարիներին փոխհատուցման հայտերի քանակն ավելացել է:

Փորձագետները դա բացատրում են 2011 թ. օրենքով, որը ստորագրել էր նախագահ Բարաք Օբաման. փաստաթուղթը նախատեսում է առողջական վիճակի հետազոտություններ և ֆինանսական օգնություն այն անձանց, ովքեր տրամադրել են առաջին օգնություն, եղել են կամավորական և փրկվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ: Այն անվանվել է ի պատիվ Նյու Յորքի ոստիկանության սպա Ջեյմս Զադրոգի, որի մահը կապված էր Առևտրի համաշխարհային կենտրոնի աղետի հետ:

Այս ամռանը փոխհատուցման համար հայտերի ընդունելությունն ավարտվել էր, սակայն Հյու Քեմփբելը՝ НКО Trial Lawyers Care կառավարման նախկին անդամը, որը սեպտեմբերի 11-ին օգնել էր ընտանիքներին փոխհատուցում ստանալ, կարծում է, որ ընդունելությունը պետք է վերսկսվի:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է