Ներքին 4 տարի առաջ - 16:35 09-09-2021

Եվրամիությունն ավելի քան 186 միլիոն դրամ է տրամադրում հայաստանյան սոցիալական բիզնեսներին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ֆինանսական աջակցություն կստանա։ Նախաձեռնության շրջանակում Եվրոպական միության կողմից հայաստանյան ձեռնարկություններին տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է 186 միլիոն ՀՀ դրամը:

COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է «Իմփաքթ հաբ Երևանի»* կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության»** տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Սոցիալական ձեռնարկատիրությունների ֆինանսական աջակցման նախաձեռնությունը երկարաժամկետ բազմաբաղադրիչ ծրագրի մի մասն է միայն։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։

«Ծրագրի թիրախում սոցիալական ձեռներեցությունն է։ Մեր աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ մենք ոչ միայն սատարում ենք մարզային փոքր և միջին բիզնեսին, այլ նաև կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այս ձեռնարկությունների հիմնադիրները»,- նշում է «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Անի Բաբումյանը։

Դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Իմփաքթ Հաբ Երևանի» գրասենյակում (Տիգրան Մեծի պող., 80 շենք): Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանում եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից։

———————————————————————

* «Իմփաքթ Հաբ Երևանը» աշխարհում գործող 100+ «Իմփաքթ Հաբերի» ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2016 թ.: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարավորությունները՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում: «Իմփաքթ Հաբը» նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրման օրվանից ի վեր «Իմփաքթ Հաբ Երևանը» նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, ավելի քան 400 կրթական դասընթաց և միջոցառում, իսկ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամ՝ 100-ից ավելի նախագծերով, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

** «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ սոցիալական ձեռներեցություն և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով» նախագիծն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի հայաստանյան բաղադրիչը մշակվել է Հայաստանում եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ և իրականացվում է «Իմփաքթ Հաբ» Երևանի կողմից։

*** Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»