Արտաքին 5 տարի առաջ - 10:07 09-09-2021

Ասադի ուժերը գրավել են Սիրիայի հարավում զինյալների վերջին հենակետը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական ուժերը գրավել են Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքի հին հատվածը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչև վերջերս Դերաա քաղաքի մի մասն Ասադի դեմ դիմակայության վերջին օջախն էր այս քաղաքում և ամբողջ Սիրիայի հարավում: Այժմ՝ շրջանի ազատագրումից հետո, երկրի հարավը գտնվում է կառավարական ուժերի լիակատար վերահսկողության ներքո:

Ներկայումս նախագահ Ասադին հակադրվող անօրինական զինված խմբավորումները վերահսկում են միայն Իդլիբ նահանգի տարածքները, ինչպես նաև Հալեպի և Հասեկե նահանգների հյուսիսային հատվածը, որտեղ գտնվում են թուրքական զորքերը: Բացի դրանից՝ զինյալ խմբավորումները գործում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էր-Զոր նահանգում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում