Արտաքին 5 տարի առաջ - 23:59 08-09-2021

Միշելը Պուտինի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն իր աջակցության մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին Twitter-ում գրում է Շառլ Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում նա քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն եւ Ռուսաստանը շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ: Որպես առաջնահերթություններ՝ նա նշել է հումանիտար աղետի կանխումը, ահաբեկչության դեմ պայքարը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի