Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:06 08-09-2021

ԱՀ նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կրթական, առողջապահական, սոցիալական մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական ոլորտի խնդիրների վերհանմանը, դրանց ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մշակմանն ու գործարկմանը, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտների մի շարք հարցերի։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին դրամական աջակցության տրամադրման նոր ծրագիրը, որն արդեն գտնվում է վերջնականացման փուլում։

«Համապարփակ քննարկումների արդյունքում նաև որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։

Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ Արայիկ Հարությունյանն, առաջին հերթին, հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին արդեն 2022 թվականի հունվարի 1-ից վերանայել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը՝ միջինը քսան տոկոսով բարձրացնելով դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արցախի նախագահը նաև հետաքրքրվել է առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացքով: Նա հանձնարարել է կարճ ժամկետում ավարտին հասցնել անվճար առողջապահության ծրագիրը՝ դրա հետ մեկտեղ աշխատելով առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԱՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել կառավարության կողմից Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրի իրականացման ընթացքից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է օր առաջ լուծում տալ նշված հարցին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը