Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:46 07-09-2021

Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Փայլանը հիշեցրել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնություների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և նրա գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությունները մերժում են այդ առաջարկները:

Նշելով, որ 1955 թվականին տեղի ունեցածը ոչ թե անցյալ է, այլ Թուրքիայի ներկան և ապագան է՝ Փայլանն ընդգծել է, որ այն հանցագործությունները, որոնք անպատիժ են մնում, կրկնվում են:

Նրա խոսքով՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին պոգրոմներն իրականացրել է պետության մեջ գործող կազմակերպված հանցավոր խումբը, որը հետագայում էլ շարունակել է հանցագործությունները յուրային չահամարվողների՝ հույների, հայերի, հրեաների, ալևիների և վերջերս էլ Անկարայում փախստականների դեմ:

Փայլանը հիշեցրել է, որ պոգրոմների կազմակերպիչներից Սաբրի Յիրմիբեշօղլուն հետագայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում, իսկ 1980-ականներին դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք, որ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։

Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ