Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:40 20-03-2026

ՀՀ-ում կանանց նկատմամբ բռնության դեպքերը չեն քչացել․ դեպքերը տարեցտարի աճում են

«Կանանց նկատմամբ բռնությունը չի քչացել, ես դրա հետ համաձայն չեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց «Կանանց աջակցման կենտրոնի» գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել էր գենդերային հավասարության ոլորտում արձանագրված զգալի առաջընթացը։

Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունում մարտի 9-19-ը տեղի է ունեցել Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70), իսկ ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նստաշրջանի աշխատանքներին։

«ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը»,- ասված է հայկական կողմի հաղորդագրության մեջ։

Մաթոսյանը շեշտում է՝ իրենք ունեն աջակցման կենտրոններ, և տարեցտարի տեսնում են, որ բռնության դեպքերը շատանում են»։ Ոլորտի փորձագետը փաստում է, որ իրական պատկերն այլ է։

«Դա հասարակության գիտակցության խնդիրն է, պետք է կարծրատիպերը կոտրվեն»,- նշում է Մաթոսյանը, ապա ընդգծում՝ թեև մշակվել են իրավական ակտեր և իրականացվում են վերապատրաստումներ, բայց խնդիրը շարունակում է մնալ մենթալիտետը, որի փոփոխման համար ժամանակ է հարկավոր։

ՀԿ ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց մեդիայի դերին՝ նշելով, որ հեռուստացույցը պետք է այնպիսի սերիալներ ցուցադրի, որտեղ կինը միշտ տուժած կարգավիճակում չլինի, այլ լինեն գենդերային հավասարության օրինակներ։

Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կանանց դերի վերաբերյալ հնչող ձևակերպումներին, Մաթոսյանը շեշտեց, որ կարևոր է կին նախարարների և համայնքային պաշտոնյաների առկայությունը որպես օրինակ։ Նա նշեց, որ այն խթանում է գենդերային հավասարությանը։

«Երբ կինը տեսնում է, որ ինքը կարող է լիդեր և պաշտոնյա լինել, այդ ժամանակ կոտրվում է այն կարծրատիպը, թե կինը միայն պետք է մնա տանը»,- նկատում է նա։

Մաթոսյանն ուշադրություն հրավիրեց նաև իրավական դաշտում առկա ընթացակարգին, ըստ որի՝ եթե կան բավարար ցուցմունքներ, ընտանեկան բռնության հայցը գնում է դատարան, նույնիսկ եթե կինը փորձում է հրաժարվել դրանից։ Այնուամենայնիվ, նա հավելեց, որ շատ գործեր կարճվում են հենց այն պատճառով, որ կանայք քննչական փուլում հրաժարվում են հետագա մասնակցությունից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ