Արտաքին 5 տարի առաջ - 20:46 04-09-2021

Սերբիան կայանատեղի չի դառնա աֆղանցի փախստականների համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը «կայանատեղի չի դառնա Աֆղանստանից փախստականների համար»: Բելգրադում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշել է, որ փախստականների մեծ մասը նախատեսում է հաստատվել Արևմտյան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, քանի որ Եվրոպայի կենտրոնը երկարաժամկետ տեսանկյունից նրանց համար այնքան էլ հետաքրքիր չէ:

«Նրանցից քչերն են ցանկանում մնալ Արևմտյան Բալկաններում», - ասել է Վուչիչը:

Նա հավելել է, որ Սերբիայի իշխանությունները դեռ չեն նկատել միգրանտների ներհոսք կամ սահմանը հատելու խնդրանք: Վուչիչն ընդգծել է, որ Սերբիան ամեն դեպքում փախստականների հարցը կլուծի իր հարևանների հետ միասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան