Մամուլ 5 տարի առաջ - 09:14 04-09-2021

Արցախի նախագահն ընդհատակ է իջել․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ» գրում է․ «Այս տարի Արցախի Հանրապետության հոբելյանն էր՝ 30-ամյակը։ Թվում է՝ պետք է մեծ շուքով նշեին, բայց ամեն ինչ անցավ ոչ տոնական մթնոլորտում։ Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ը որեւէ բանով չէր տարբերվում մյուս օրերից, միայն մի քանի տեղ եռագույնն էր ծածանվում, եւ վերջ։ Ոչ մի պաշտոնական միջոցառում, ոչ մի տոնական ծրագիր։ Արցախի իշխանություններն իրենց երկրի անկախության օրն այս տարի որոշել էին «նշել» ընդամենը ԱԺ հատուկ նիստ հրավիրելով, որին ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի առաջին դեմքերը ներկա չէին։

Եթե Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխող վերնախավին Ալիեւն էր «արգելել» ոտք դնել Արցախ, դրա համար էլ ՔՊ-ական «ուսապարկերն» անհեթեթ պատճառաբանություններով փորձում էին բացատրել նրա՝ Արցախ չայցելելը, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պասիվությունն առնվազն տարօրինակ էր։ Նա ընդամենը սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, Հայաստանից ժամանած ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր եւ ծաղիկներ դրել՝ ի հիշատակ արցախյան եւ հայրենական պատերազմներում զոհվածների: Ուրիշ ոչ մի տեղ նա երեք օրվա ընթացքում չի երեւացել, այդ թվում՝ ԱԺ հատուկ նիստին։ Անգամ Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացմանը չի մասնակցել, մինչդեռ Արցախի նախկին նախագահները ներկա են եղել։ Պատճառը կա՛մ այն է, որ Արայիկ Հարությունյանը խուսափում է Արցախի եւ Հայաստանի ընդդիմության հետ տետ ա տետ հանդիպելուց, կա՛մ մեզ աստիճանաբար հաշտեցնում են Արցախում պետություն եւ պետության ղեկավար չունենալու մտքի հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը