Ներքին 2 տարի առաջ - 18:29 13-11-2023

Ինեկոբանկն աստիճանաբար ընդհատակ է անցնում, քանզի վերջինիս աշխատակիցներն անհետանալու սովորություն ունեն

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինեկոբանկն (Inecobank CJSC) աստիճանաբար ընդհատակ է անցնում, քանզի վերջինիս աշխատակիցներն անհետանալու սովորություն ունեն:

Վերջերս մի դեպքի մասին գրեցի:

Ուրեմն, Ինեկոբանկը SMS-ով կամ ժամանակակից կապի որևէ միջոցով կենսաթոշակառուին չէր հիշեցրել վերջինիս բանկ այցելելու «պարտականության» մասին: Կենսաթոշակառուն մոռացել էր, բանկ չէր այցելել, բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն էր դիմել, վերջինս կենսաթոշակառուի կենսաթոշակը չէր վճարել, այն մեկ ամսով մնացել է պետական գանձապետարանում, իսկ կենսաթոշակառուն` առանց գումարի:

Գրառումից մի քանի օր անց, ուշ գիշերով, իբր` «խնդիրը լուծելու համար», ինձ հետ կապվեց «Inecobank CJSC» անվանմամբ ֆեյսբուքյան օգտատերը: Գիշերային «այցելուն» խնդիրը չլուծեց և անհետացավ:

Մի քանի գիշեր անց` ցերեկը, ինձ զանգահարեց Ինեկոբանկի աշխատակից Խաչիյան Ալինան, ասաց, որ պետք է «լուծում առաջարկի» և անհետացավ:

Անցավ 2 օր և նույնքան գիշեր: Ինձ հետ կապվեց Ինեկոբանկի «Կասկադ» մասնաճյուղի կառավարիչ Անին և «խնդրի լուծման առաջարկ ներկայացնելու համար» 1-2 աշխատանքային օր խնդրեց: Անցավ 2 աշխատանքային և 4 օրացուցային օր: Կառավարիչ Անին ևս անհետացավ:

Սպասում եմ Ինեկոբանկի մնացած աշխատակիցներին: Այսպիսի տեմպով բանկի բոլոր աշխատակիցները կանհետանան և Ինեկոբանկը կփակվի:

Ամեն:

ՀԳ. Հետաքրքիրն այն է, որ Ինեկոբանկի անհետացած և առայժմ առկա աշխատակիցներն արագ տեմպով համալռում են հետևորդներիս շարքերը: Այսպես շարունակվելու դեպքում, ես էլ Ինեկոբանկ կբացեմ: Կրկին` ամեն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը