Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:00 10-10-2024

Վարչապետի աշխատակազմն անցել է ընդհատակ

Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր խնդրի, որ շատ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների ու լրատվության վարչությունների հետ կապ հաստատելը գրեթե անհնար է, նրանք չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Oragir.News-ն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն մեր մի քանի փորձերն այդպես էլ արդյունք չունեցան։

Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել վարչապտի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ: Նրան ուղղված մեր զանգերը ևս մնացին անպատասխան։

Քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ կապ հաստատելն առնվազն ֆանտաստիկայի ժանրից է, Oragir.News-ն իր հարցերի պատասխանը ստանալու համար փորձեց կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Զարուհի Մաթևոսյանի, Տարոն Չախոյանի, ինչպես նաև վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։ Նրանք ևս չպատասխանեցին մեր զանգերին։

Վարչապետի աշխատակազմից որևէ մեկի հետ կապ հաստատելու մեր բազմաթիվ փորձերն այդպես էլ արդյունք չունեցան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակում էինք արել, որ պետական գերատեսչությունները չեն պատասխանում լրագրողների հեռախոսազանգերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր