Արտաքին 4 տարի առաջ - 11:47 03-09-2021

Վեց մարդ է տուժել Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակման արդյունքում 6 մարդ է տուժել, հայտնում է New Zealand Herald- ը:

Պարբերականի տվյալներով՝ սուպերմարկետում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մեկ այլ տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, ևս երկու հոգի միջին ծանրության վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել էր, որ կանչով ժամանած ոստիկանները կրակ են բացել տղամարդու վրա, որը դանակով հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա: Հարձակվողը տեղում մահացել է:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին