Արտաքին 5 տարի առաջ - 16:37 01-09-2021

ԱՄՆ-ը Աֆղանստանի միջոցով ցանկանում է «բորբոքել» իրավիճակը Ռուսաստանում և Չինաստանում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բոբրույսկ աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Աֆղանստանի միջոցով ցանկանում է «բորբոքել» իրավիճակը Ռուսաստանում և Չինաստանում, հաղորդում է ԲելՏա-ն:

«Չինաստանը Ամերիկայի գլխավոր թշնամին է: Պետք է ճնշել Աֆղանստանից. տեղը հարմար է»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն մատնանշել է կենտրոնա-ասիական տարածաշրջանը. Բելառուսի նախագահի կարծիքով, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում անկայունությունը կարող է խաթարել Ռուսաստանի անվտանգությունը: Չինաստանին սպառնում է Աֆղանստանի հետ անմիջական կապը Բադախշան տարաշրջանի հետ սահմանի միջով. Չինաստանի կողմից այս տարածաշրջանում գտնվում է Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզը:

Չինաստանի այս շրջանում ապրում են զգալի թվով մուսուլմաններ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»