Ներքին 5 տարի առաջ - 20:42 31-08-2021

Ադրբեջանցիները սահմանի երկայնքով հրդեհ են առաջացնում. եթե դեմը չառնեն, հնարավոր է՝ հասնի տներին. Համայնքի ղեկավար

Արդեն երեք օր է, հրդեհները շարունակվում են Գեղարքունիքի մարզի Կութ եւ Սոթք համայնքների տարածքներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նրա խոսքով, եթե մի տեղ կրակը հանգցնում են, մի ուրիշ տեղ է սկսվում հրդեհը. «Ադրբեջանցիները կրակելու միջոցով հրդեհներ են առաջացնում: Իրենք սահմանի երկայնքով մասշտաբային դա անում են: Այս պահի դրությամբ հրդեհներ են Կութ եւ Սոթք համայնքների ուղղությամբ, որի դեմ պայքարում են թե ԱԻՆ-ը, թե բնակիչները, բայց մինչեւ մեկը հանգցնում են, մեկ ուրիշ տեղում են հրդեհ առաջացնում: Սոթքում էլ, Կութում էլ մարդկանց խոտհարքներն անցել է հրդեհի տակ: Քաղած խոտը հրդեհվել է: Հրդեհն արագ տարածվում է: եթե հիմա ասեմ 20 հա է այրվում, կարող է 20 րոպե հետո դառնա 30 հա: Շատ դժվար է հրդեհի մարումը: Բարձր տեղերն անհանսանելի են տեխնիկայի համար: Բացի դրանից, մեզ մոտ քամիներն է ուժեղ, ինչը արագ բռնկումը տարածում է»,-ասել է Ավետյանը:

Նա ընդգծել է, որ հրդեհ առաջացնելու համար ավտոմատով չեն կրակում. «Ես չգիտեմ՝ ինչ միջոց են օգտագործում: Օրինակ, նախորդ օրը տեսել են սալյուտի պես մի բան եկել, ընկել է գյուղին շատ մոտ հատվածում: Նշանակում է՝ ինչ-որ վառվող բան կարողանում են հասցնել մեր դաշտերին: Բացի այն, որ արոտավայրերն անցան իրենց վերահսկողության տակ, մնացածն էլ հրդեհի միջոցով են ուզում վնասել: Երբ որ կարողանանք հրդեհի օջախները մարել, դրանից հետո կկարողանանք հստակ ասել, թե քանի հեկտար է այրվել»:

Համայնքի ղեկավարը չի բացառել, որ կրակը կարող է հասնել մարդկանց տներին. «Շատ հնարավոր է, եթե դեմը չառնեն: Բայց գյուղին մոտենալու դեպքում ավելի հեշտ կլինի մարելը, որովհետեւ հարթ տարածություններ են, տեխնիկան կարող է ավելի լավ աշխատել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի