Խոսք 5 տարի առաջ - 17:48 31-08-2021

Եթե Ադրբեջանը սպառնալիքների միջոցով է փորձում Հայաստանին օրակարգ պարտադրել, ապա Թուրքիան դա անում է դիվանագիտական հարթությունում. փորձագետ

Վերջերս հաճախ քննարկվող տարածաշրջանային խաղաղությունն իրականում այդքան էլ հեշտ գործընթաց չէ` հաշվի առնելով այն, թե ովքեր են տարածաշրջանի «խաղացողներն» ու ինչպես է նրանցից յուրաքանչյուրը պատկերացնում երկարատև խաղաղությունը:

Հայաստանին վերաբերող տարածաշրջանային խաղաղության օրակարգի մարտահրավերներն ու վտանգները քննարկել ենք տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:

Նրա խոսքով՝ տարածաշրջանային երկրների խաղաղության օրակարգերի համընկնման կետ կարող ենք դիտարկել տվյալ գործընթացի վերջնարդյունքը՝ խաղաղության և կայնության հաստատումը տարածաշրջանում:

«Այդ խաղաղության հաստատմանը միտված օրակարգերը բովանդակային առումով միմյանցից բավականին տարբեր են»,- փաստեց Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական համագործակցության օրակարգերն առավելագույնս ներդաշնակեցվել են, և նրանք այդ խաղաղությունը պատկերացնում են բացառապես սեփական շահերի իրացման եղանակով:

«Այդ օրակարգն իրենից ենթադրում է առավելագույն զիջումներ Հայաստանի կողմից, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խոսքը բարիդրացիության, համագործակցության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հաստատման տրամաբանության մասին է»,-ասաց փորձագետը:

Անդրադառանալով Հայաստանից ակնկալվող զիջումներին՝ նա նշեց, որ այդ զիջումների թվին են պատկանում Հայաստանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախի, Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրների դուրս մղումն օրակարգից, տարածաշրջանային կապուղիների՝ միջանցքային տրամաբանությամբ, ապաշրջափակումը և այլն։

«Բովանդակային առումով մենք այստեղ էական տարբերություն ենք տեսնում, քանի որ եթե հայկական կողմի օրակարգում առանցքային է փոխզիջումային մոտեցումը, ապա Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում նպատակը միակողմանի զիջումների հասնելն է»,-փաստեց Արմեն Պետրոսյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարբերություն հաստատելուց առաջ պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերել:

«Տասնամյակներ շարունակ այս երկու երկրների կողմից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքն է գերակայել, և ես չեմ կարծում, որ այսքան կարճ ժամանակահատվածում այդ թշնամությունն ամբողջությամբ վերացել է»:

Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ եթե Ադրբեջանը սպառնալիքների և սադրիչ գործողությունների միջոցով է փորձում Հայաստանին պարտադրել թուրք-ադրբեջանական շահերի իրացումը, ապա Թուրքիայի կողմից այդ քաղաքականությունն իրականացվում է դիվանագիտական հարթությունում ինչպես երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա հարբերությունների կարգավորման հեռանկարում, այնպես էլ տարածշրջանային համագործակցության շատ ավելի լայն ձևաչափի ստեղծման միջոցով:

«Մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի և Ադրբեջանի վարած նման քաղաքականությունը նույնպես փոխահամաձայնեցված է. կատարվել է հստակ դերաբաշխում, և այդ կերպ համակողմանի փորձ է արվում Հայաստանին թուրք-ադրբեջանական միասնական օրակարգ պարտադրելու»,-ասաց փորձագետը

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը