Սպորտ 5 տարի առաջ - 18:57 31-08-2021

Մեծ ֆուտբոլը վերադառնում է Հրազդան Ստադիոն

Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերը ՖԱՖ-ն առաջարկում է իր հետ դիտել Հրազդան մարզադաշտում:

«Սիրելի՛ երկրպագուներ, ուրախությամբ հայտնում ենք՝ ազգային հավաքականի կարևորագույն խաղերը հնարավորություն ունենք դիտել սիրելի մարզադաշտում՝ մեծ էկրաններին` իսկական ֆուտբոլային մթնոլորտում։

Հագնում ենք հավաքականի շապիկները, վերցնում շարֆերը, ֆուտբոլային ատրիբուտները, կանչում ազգային հավաքականի երկրպագու Ձեր բոլոր ընկերներին կամ ուղակի ընտանիքի ֆուտբոլասեր անդամներով սեպտեմբերի 2-ին և 5-ին հավաքվում ենք Հրազդան մարզադաշտի արևմյան տրիբունայում՝ թմբուկներով Երևանից աջակցություն ապահովելու մեր ընտրանուն և անցկացնելու հրաշալի ֆուտբոլային երեկո։

Ֆան զոնի ընթացքում կլինեն տարբեր ֆուտբոլային խաղեր, խաղարկություններ, որտեղ հաղթողները կստանան ազգային հավաքականի շարֆեր, շապիկներ և ամսի 8-ի երևանյան խաղի ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ։

Մուտքն ազատ է։ Հավաքվում ենք 20։00-ից` միայն հաղթական տրամադրությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը