Ներքին 5 տարի առաջ - 18:44 31-08-2021

Տեսչական մարմինները 13 օրվա ընթացքում մշտադիտարկել են ավելի քան 995 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 31-ին հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը կատարել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետների դիտակետում է եղել ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Դիտարկվել է դրանցում Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19-ի) հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Դիմակ կրելու, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկներ ունենալու, գերբեռնված երթևեկությունը բացառելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, տրանսպորտային փոխադրամիջոցներն ախտահանելու պարտադիր կանոններից այսօրվա դիտարկման ընթացքում չի պահպանվել միայն մեկը՝ վարորդները դիմակ չեն կրել։ Այդ հիմքով կազմվել է վարչական 5 արձանագրություն։

Այսպիսով՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը օգոստոսի 19-31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն վարչական շրջանների, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ավտոմոբիլային ու տրոլեյբուսային, ինչպես նաև Երևանի երկաթուղային կայարանի, Երևանի մետրոպոլիտենային տրանսպորտի նկատմամբ կատարել է ավելի քան 995 մշտադիտարկում, կազմել 60 վարչական արձանագրություն։

Մշտադիտարկումներին և վերահսկողությանը զուգահեռ՝ ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Վաղը՝ ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը