Արտաքին 5 տարի առաջ - 22:02 29-08-2021

Արևմտյան երկրները Աֆղանստանից արտահանել են մոտ 140 հազար մարդ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ավագ ներկայացուցիչ Ֆրանչեսկո Պոնտեկորվոն հայտարարել է, որ արևմտյան երկրները օրական 120 չվերթով Աֆղանստանից հեռացրել են գրեթե 140,000 մարդու: Այս մասին հաղորդում է Corriere della sera-ն:

«Սովորաբար, օրական առավելագույնը վեց քաղաքացիական և մի քանի ռազմական ինքնաթիռ թռչում էր Քաբուլից: Մենք ուղարկել ենք 120-ական ինքնաթիռ: Երկու շաբաթվա ընթացքում թռել է 140 հազար մարդ՝ տարեկան ընդհանուր ուղևորների 80%-ը»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ծրագրում է ընդունել եւս 50 հազար փախստականի Աֆղանստանից: Օգոստոսի 24-ին վարչակազմը հայտարարել էր, որ նախորդ օրը տարհանվել է 21.600 մարդ, իսկ ռազմական բեռնատար ինքնաթիռները Քաբուլի օդանավակայանից թռչում են 45 րոպեն մեկ:

Նաեւ հաղորդվել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն հասցնի Քաբուլից դուրս հանել բոլոր աֆղաններին, ովքեր օգնել են նրանց՝ անկախ հանգամանքներից: Սպիտակ տան աղբյուրը բացատրել է, որ վերջին 10 օրերի ընթացքում Քաբուլից տարհանվել է մոտ 70 հազար մարդ, սակայն երկիրը լքել ցանկացողների թիվը շատ մեծ է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի