Արտաքին 5 տարի առաջ - 18:14 28-08-2021

Ղազախստանում սգո օր է հայտարարվել զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների հիշատակին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 29-ը հայտարարել է ազգային սգո օր՝ երկրի հարավում գտնվող Ժամբիլի շրջանում գտնվող զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի և պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Ղրղզստանի հետ սահմանի մոտ գտնվող Տարազ քաղաքի մոտակայքում՝ զորամասի տարածքում, որտեղ տեղակայված է ինժեներական բրիգադը: Այնտեղ, ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարության, զինամթերք է պահվել՝ առաքված Արիսում գտնվող պահեստից, որտեղ հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել նաև 2019 թվականին:

Ըստ ԱԻՆ-ի վերջին տվյալների՝ հրդեհի զոհերի թիվը հասել է 13-ի։ Մահացածների թվում կան ԱԻՆ աշխատակիցներ, զորամասի աշխատակիցներ, զինծառայողներ և զինվորական դատախազներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում