Արտաքին 5 տարի առաջ - 17:27 28-08-2021

Մեծ Բրիտանիան հայտարարել է Աֆղանստանից տարհանման ավարտի մասին

Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լաուրի Բրիսթոուն հայտարարել է, որ Լոնդոնն ավարտել է հանրապետությունից խաղաղ բնակիչների, զինվորների և այն աֆղանցիների տարհանման գործողությունը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 13-ից սկսած տարհանվել է շուրջ 15 հազար խաղաղ բնակիչ եւ 1000 զինծառայող:

«Եկել է ժամանակը ավարտելու գործողության այս փուլը, բայց մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր դեռ ցանկանում են լքել երկիրը: Մենք կշարունակենք անել հնարավորը նրանց օգնելու համար»,- ասել է նա Twitter-ում տեղադրված տեսաուղերձում:

Դեսպանը հավելել է, որ Աֆղանստանի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղ ու ապահով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրահանգներ է տալու աֆղաններին՝ երկրից փախչելու համար:

Օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական ​​շարժումը հայտարարել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Դրա ներկայացուցիչները ստանձնել են Քաբուլի պետական ​​հեռուստատեսությունը և իրենց հասցեին քաղաքացիներին հանգստության կոչ արել: Շարժումը հրաժարվել է անցումային կառավարության գաղափարից՝ շեշտելով, որ իրենք սպասում են իշխանության ամբողջական փոխանցմանը:

Քաբուլում հազարավոր մարդիկ ապաստանել են օդանավակայանում՝ փորձելով երկրից դուրս գալ: Մի քանի մարդ մահացել է՝ հրմշտոցի կամ ԱՄՆ օդուժի ինքնաթիռների վայրէջքի հանդերձանքով թռչելու փորձի պատճառով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը