Ներքին 5 տարի առաջ - 12:14 27-08-2021

Ն. Փաշինյանն իր խոսքում  Սյունիքի Նոր Առաջաձոր և Որոտան համայնքներն անվանեց դրանց ադրբեջաներեն անվանումներով՝ «Էյվազլի» և «Չայզամի»

Ադրբեջանի գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի: Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ քաղաքական առումով միանշանակ է, որ այդ ակցիան արվել է Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է՝ նման միջադեպեր էլի կարող են լինել:

«Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պետք է զարգացնենք, առաջ տանենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև հավելեց, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումն անկանխատեսելի չէր, և այդ ընթացքում աշխատանք է տարվել նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ ու աշխատանքները շարունակվելու են:

Վարչապետը Սյունիքի Նոր Առաջաձոր և Որոտան համայնքներն անվանելով դրանց ադրբեջաներեն անվանումներով ՝ «Էյվազլի» և «Չայզամի»՝ ասաց, որ այդ հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա

Ձեզ գուցե հետաքրքրի