Արտաքին 5 տարի առաջ - 11:48 25-08-2021

Կորոնավիրուսի «դելտա» շտամը 300 անգամ ավելի վարակիչ է մյուս տարբերակներից. Հարավային Կորեայի վարչապետ

Կորեայի Հանրապետության վարչապետ Կիմ Բու Գեմը Սեուլում ելույթ ունենալիս հաղորդել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը 300 անգամ ավելի վարակիչ է մյուս տարբերակներից:

Նրա խոսքով, երկրի ներսում վարակի 24 հազար դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ հպավարակչության մակարդակով «դելտա» շտամը 300 անգամ ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսի նախկին տարբերակները:

Ի թիվս այլ բաների՝ Գեմը երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել պահպանել կարանտինային միջոցառումները, որոնք գործում են Հարավային Կորեայի տարածքում: Նա պարզաբանել է, որ այս պահին երկիրը պատել է համավարակի նոր ալիքը: Օգոստոսի 24-ի դրությամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երկու հազարը: Հստակեցվում է, որ դեպքերի մոտ 90%-ը կորոնավիրուսի «դելտա» շտամի հիվանդություններն են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում