Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 21:24 24-08-2021

Խիստ մտահոգիչ է, որ ԱԺ անվտանգության ապահովմանը ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է. «Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին:

Խիստ դատապարտելի է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը:

Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը և ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները: Ուստի դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձևավորեն ճիշտ հանրային դիսկուրս և չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երևույթների:

Եվ առհասարակ, խիստ մտահոգիչ է, որ առաջնային մանդատով ձևավորված մարմնի՝ Ազգային ժողովի անվտանգության ապահովմանը վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ ու դրանով ստեղծում են խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն:

Մինչդեռ, ԱԺ-ն՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին

Ձեզ գուցե հետաքրքրի