Ներքին 5 տարի առաջ - 17:22 24-08-2021

Կառավարության ծրագրով թուլացվու՞մ է ԶՈՒ ներուժը

Հայաստան դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Կառավարության ծրագրի քննարկման հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց վերջին օրերին հանրության լայն հատվածներին ամենահուզող հարցերից մեկը՝կապված ՀՀ զինված ուժերում էական բարեփոխումների ծրագրի հետ: Պարոն Օհանյանը մասնավորապես մտահոգություն արտահայտեց ՝ արդյոք չի թուլացվի զինված ուժերի պաշտպանական ներուժը, հնարավորությունները՝ փոխելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետները: Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ թե ինչ փորձագիտական ուսումնասիրությունների, խորը վերլուծությունների հիման վրա և ինչ նպատակների համար է այդպիսի որոշում ընդունվել:

Ի պատասխան վարչապետն ասաց. Ես ասեմ, որ բանակի փոփոխությունների ռազմավարության գործընթացը, քարտեզները վերջնականապես ձևավորված չեն, և Դուք որպես ոլորտին տիրապետող պատգամավոր ազատ կարող եք մասնակցություն ունենալ բոլոր քննարկումներին,առաջարկություններ անել,բացի դա, ծրագիրը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, պարտադիր քննարկվելու է այս ամբիոնում,այնպես որ տեղեկանալու եք բոլոր հանգամանքներին: Ես կողմ եմ այդ բարեփոխումներին,որովհեև փաստ է,որ արդյունավետ չէ պայմանագրային ծառայողները մի որոշ ժամանակ երկրի սահմաններն են պաշտպանում, մի որոշ ժամանակ էլ՝ աշխատում որպես տաքսիստ կամ պահակ: Ամփոփելով վարչապետը շեշտեց,որ ծրագրում նախատեսվող փոփոխությունների համար առաջարկությունները բաց են,իրենց ուժը պատրաստ է լսել ցանկացած քննադատություն այս հարցում: Ս.Օհանյանն էլ հակադարձեց,որ այդ բարեփոխումները դժվար է ռազմավարական պլան համարել,որովհետև հիմքում դրա հիմքում ընկած չէ իրական,լուրջ ուսումնասիրություններ, սահմանապահության հստակություն,թե ինչ կապ ունեն դրա հետ ՌԴ,ՀԱՊԿ սահմանապահ ուժերի դերը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։