Արտաքին 5 տարի առաջ - 21:56 20-08-2021

Գերմանիան ալկոհոլ է արտահանել Քաբուլից՝ աֆղանցիներին տարհանելու փոխարեն․ Bild

ԳՖՀ իշխանությունները Աֆղանստանից մեծ քանակությամբ գարեջրի, գինու և այլ պաշարների արտահանում են կազմակերպել, նախքան մարդկանց տարհանումը: Այս մասին հայտնում է Bild թերթը: Ամբողջ ալկոհոլը մնացել էր Մազարի Շարիֆի բազայում:

Այսպիսով, 65 հազար շիշ գարեջուր և 340 շիշ գինի և շամպայն են տեղավորել 29 տրանսպորտային տարաների մեջ, որոնք լրացուցիչ տեղ են զբաղեցրել ռազմական ինքնաթիռներում։ Այս ինքնաթիռները զբաղվում էին երկրից մարդկանց տարհանումով:

Միևնույն ժամանակ, Բեռլինը որոշել է չտարհանել արտասահմանցիների հետ աշխատած Աֆղանստանի հազարավոր քաղաքացիներին: Այժմ թալիբները կարող են հալածանքներ սկսել նրանց նկատմամբ:

Bild- ը նշում է, որ ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ սահմանված կարգը չի կարող տարածվել տեղական բոլոր աշխատակիցների վրա, այլապես տարհանման համար խոսքը կգնա ոչ թե նախատեսված մոտ 2 հազար աշխատակցի, այլ մոտ 20 հազար մարդու մասին: Արդյունքում, ինչպես պարզվել է, այս բոլոր մարդկանց թողել են Քաբուլում, բայց իրենց հետ տարել էին 65 հազար տուփ գարեջուր, նշում է թերթը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը