Արտաքին 5 տարի առաջ - 22:43 18-08-2021

Թալիբները հրկիզել են աֆղանական Շիբարգան քաղաքի զվարճանքների այգին

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալները այրել են Շիբարգան քաղաքի զվարճանքների այգին: Այս մասին Twitter-ում հայտնել են տեղի բնակիչները:

Օգտատերերից մեկի խոսքով՝ թալիբները որոշել են հրկիզել զվարճանքների այգին՝ վրեժ լուծելով իրենց զինյալների համար, որոնք պաշարված են եղել այդ տարածքում 2001 թվականին:

«Թալիբանի վրեժը մեզ շատ է վախեցնում: Երկար տարիներ մենք հանդես ենք եկել նրանց կոշտ կանոնների դեմ», - գրել է նա:

Միաժամանակ, մեկ այլ օգտատեր հայտարարել է, որ գրոհայինները որոշել են ոչնչացնել այգին կրոնական պատճառներով: Նրա խոսքով ՝ այնտեղ կային արձաններ, որոնք կարող էին որպես կուռքեր ընդունվել, և դրանք, ըստ իսլամի կանոնների, խստիվ արգելված են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում