Արտաքին 5 տարի առաջ - 17:51 18-08-2021

Ամերիկացի օդաչուները հոգեբանի կարիք ունեն՝ շասսիից կախված աֆղամացիների մահվան պատճառով

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմին, որը ժամանել էր Քաբուլից, դիմավորել են հոգեբանները եւ քահանաները: Օդաչուները օգնության կարիք ունեին շասսի արանքում մարդկային մնացորդների հայտնաբերումից հետո: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Ըստ թերթի՝ օդանավի անձնակազմը տեղյակ էր, որ տեղացիներն իրենց կապել են մեխանիզմից: Չնայած դրան՝ ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել:

Քաթարում տեղակայված ավիաբազային մոտենալիս պարզվել է, որ շասսի մեխանիզմը խցանված է: Անձնակազմի անդամներից մեկը հատուկ դիտման պատուհանից գնացել է տեսնելու, թե ինչ է կատարվում, և սարսափել է:

«Անվտանգության աշխատակիցները պատշաճ ջանասիրություն են ցուցաբերում՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես են իրադարձությունները զարգացել», - հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Անն Ստեֆանեկը:

Այս լուրը իր Telegram ալիքում հրապարակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դիվանագետի բաժանորդները վրդովված էին:

«Կեղծավորության ամենաբարձր աստիճանը», - գրել է R A մականունով մեկնաբանը:

«Ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռի օդաչուները, որոնց մեղքով անմեղ մարդիկ են մահացել, պետք է ներկայանան ռազմական տրիբունալ», - ասել է օգտատեր Վյաչեսլավ Մեշչերյակովը:

«Այժմ Բայդենը դեռ պաշտոնապես ներողություն կխնդրի նրանցից, ում ստիպել է նման աշխատանք կատարել, և միևնույն ժամանակ ներողություն կխնդրի հարկատուներից՝ ծախսված գումարի համար», - առաջարկել է Ելենա Յակիմովան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը