Արտաքին 5 տարի առաջ - 18:41 17-08-2021

Թալիբների կողմից իշխանությունը զավթելու երկրորդ օրը Քաբուլում վառելիքը սպառվել է

Քաբուլում թալիբների կողմից իշխանությունը զավթելու երկրորդ օրը ավտոմեքենաների վառելիքը սպառվել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բենզալցակայանների մոտ շարված են լքված մեքենաների շարքերը, այդ թվում՝ ռազմական:

«Քաղաքի բենզալցակայանի բենզինը կտրուկ բարձրացել է 50 աֆղանից (62 ցենտ) մինչև 70 աֆղանի (86 ցենտ), սակայն լիցքավորելու միջոց չկա: Նույնիսկ ռազմական մեքենաները չեն կարողանում բենզին գտնել, դրա պատճառով բենզալցակայանների մոտ շարվել են տանկերի և ռազմական մեքենաների շարքերը»:

Հստակեցվում է, որ այսօր Քաբուլի փողոցներում նկատելիորեն քիչ մարդ կա:

«Ականատեսները տեղեկություններ են հաղորդում, որ ռիկշայում նստած աղջիկը գնդակահարվել է Նանգարհար նահանգի Ախունդզադ շրջանում գտնվող թալիբների անցակետում, պատճառը անհայտ է: Դեպքից հետո մոտակա գյուղի հավաքված բնակիչները ծեծի են ենթարկվել թալիբների կողմից և նրանց ասել, որ տուն գնան», - հավելել է թղթակիցը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի