Արտաքին 5 տարի առաջ - 14:19 17-08-2021

«Թալիբանը» թույլատրել է կանանց հեռուստահաղորդումներ վարել

TOLOnews հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Միրակա Պոպալը Twitter- ում հայտնել է, որ թալիբները թույլ են տվել կանանց հեռուստահաղորդումներ վարել:

«Այսօր մենք վերսկսեցինք մեր հեռարձակումը կին հաղորդավարների հետ: Մեր հաղորդավարուհին մեր ստուդիայում հարցազրույց է վերցնում «Թալիբանի» լրատվական թիմի անդամներից», - գրել է Պոպալը:

Լրագրողը մանրամասնել է, որ թալիբ գրոհայիններն այսօր առավոտյան եկել են խմբագրություն, զինաթափել են անվտանգության ծառայությունը և հայտարարել են, որ այժմ կպահպանեն հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ աֆղան լրագրողները հայտարարել էին, որ վախենում են իրենց կյանքի համար:

«Թալիբան» շարժման անդամները, ովքեր իշխանության են եկել Աֆղանստանում, խոստացել են «հարգել կանանց իրավունքները» և չարգելել նրանց փողոց դուրս գալ առանց տղամարդու կամ աշխատել: Այնուամենայնիվ, Քաբուլից առաջ գրավված գավառներում այս բոլոր արգելքները արդեն ուժի մեջ են։

Թալիբներն արգելում են լսել երաժշտություն, հեռուստատեսություն, ֆիլմեր դիտել, իսկ կանանց արգելվել էր դիմահարդարվել, դեմքը ցուցադրել հանրության առջև, իսկ օրինախախտները ենթարկվում են ֆիզիկական պատժի:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը