Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:27 16-08-2021

Շատերն այդպես էլ չհասկացան, որ անցած տարվա պատերազմը ոչ այնքան Արցախի համար էր, որքան Թուրքիային անհրաժեշտ Սյունիքի համար․ քաղաքական վերլուծաբան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օսմանյան կայսրության վերականգնման հարցում Փաշինյանն աննկարագրելի կարևոր դեր ունի (գիտակցաբար, թե միամտորեն՝ կիմանանք նոր իշխանությունների օրոք): Եթե մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Բաքուն գոնե փորձում էր հավասարաչափ, հնարավորինս սիմետրիկ հարաբերություններ պահպաներ Մոսկվայի և Անկարայի մինչև, ապա 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դառել է Անկարայի քաղաքական կցորդը։ Այդ կցորդին Էրդողանն օգտագործելու է թե՛ Թեհրանի, և թե՛ Մոսկվայի դեմ։

Շատերն այդպես էլ չհասկացան, որ անցած տարվա պատերազմը ոչ այնքան Արցախի համար էր, որքան Թուրքիայի համար անհրաժեշտ Սյունիքի համար էր, իսկ հեռահար նպատակն էր Իրանը և ՌԴ-ն։ Եթե ադրբեջանցիների ու ահաբեկիչների «մսով» Էրդողանը պատերազմեց մեր դեմ, ապա ինչո՞ւ դա չի կարող անել Իրանի և ՌԴ-ի դեմ։

Այս առումով հատկանշական է, որ հենց CNN Türk-ին տված իր հարցազրույցում Ալիևը մեծ դժգոհություն հայտնեց ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի իշխանությունների գործունեություններից, ասելով, որ չի հասկանում, թե ինչու է ՌԴ-ն զինում Հայաստանին այն դեպքում, երբ «Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ», նկատի ունենալով հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, որոնք եղան ոչ այնքան ժողովրդի, որքան քաղաքական վերնախավի (վերնախա՞վ) գործունեության արդյունքում։ Խոսքն այնքան ընտրական գործընթացի ելքի մասին չէ, այլ այն մասին, թե ինչու առհասարակ թույլ տրվեց հասնել ընտրությունների Փաշինյանի օրոք։

Սակայն Ադրբեջանի նախագահի երեկվա խոսքը կրկին եկավ հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեռ նոր պատերազմ կարող ենք ունենալ, հիմա արդեն Հայաստանի տարածքում։ Ու կրկին, եթե պատերազմով կարելի էր հանձնել Արցախը, ապա Երասխը կամ Ոսկեպարը ինչո՞ւ չի կարելի հանձնել պատերազմով։ Եթե ՌԴ նախագահի առաջարկին կարելի էր ասել «ոչ» ու սպասել մինչև ընկնի Շուշին ու նոր դադարեցնել պատերազմը, ապա ինչո՞ւ հիմա չի կարելի սկզբում Պուտինին կրկին ասել «ոչ», սպասել մինչև ազերիները մարտերով բացեն «Զանգեզուրի միջանցքը» ու նոր դադարեցնել պատերազմը։ Ինչո՞ւ կարելի է պատերազմով հանձնել Շուշին ու այնտեղ եղած Վազգեն Սարգսյանի արձանը, բայց չի կարելի հանձնել Սարգսյանի հայրենի գյուղը։

Բայց հետաքրքիր էր նաև այն, որ Ադրբեջանի նախագահի խոսքից պարզ դարձավ, որ փաստացի Բաքուն ու Անկարան դեմ են ՀՀ ԶՈւ վերազինմանը, իսկ Մոսկվան դա անկախ իրենց ցանկություններից շարունակում է անել։ Այստեղ բայց հետաքրքիր կլիներ իմանալ՝ մեր իշխանություններին ավելի մոտ է այս առումով Բաքվի և Անկարայի՞ մոտեցմանը, թե՞ ՌԴ-ի։

Նաև հետաքրքիր է, եթե ՌԴ դիմադրությունը չլիներ, պաշտոնական Երևանն արդեն ճանաչած կլինե՞ր Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունն» ու վերջնականապես հրաժարված կլինե՞ր Արցախից ու արցախահայությունից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը