Արտաքին 5 տարի առաջ - 18:38 16-08-2021

«Թալիբան» շարժումը սկսել է զենք խլել խաղաղ բնակիչներից․ Reuters

«Թալիբան» շարժման գրոհայինները, որոնք նախօրեին զավթել էին իշխանությունը Աֆղանստանում, սկսել են առգրավել զենքը խաղաղ բնակիչներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցչին:

«Մենք հասկանում ենք, որ մարդիկ զենք են պահում անձնական անվտանգության համար: Այժմ նրանք կարող են իրենց ապահով զգալ: Մենք այստեղ չենք՝ անմեղ քաղաքացիներին վնասելու համար », - պարզաբանել է շարժման ներկայացուցիչը:

Մինչ այդ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որ «պատերազմն ավարտված է»:

Օգոստոսի 15-ին արմատական ​​թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Նրա ներկայացուցիչները ստանձնել են Քաբուլի պետական ​​հեռուստատեսությունը և իրենց հասցեին քաղաքացիներին հանգստության կոչ արել: Շարժումը հրաժարվել է անցումային կառավարության գաղափարից՝ շեշտելով, որ իրենք սպասում են իշխանության ամբողջական փոխանցմանը:

Թալիբների ժամանումից հետո Քաբուլի օդանավակայանը դարձել է հանրապետությունում զարգացող հակամարտության էպիկենտրոնը: Հազարավոր քաղաքացիներ օգնություն են խնդրում և փորձում են ապօրինաբար լքել երկիրը: Կարգը վերականգնելու համար ամերիկացի զինվորականները օդ են կրակել: Կրակոցների ու հրմշտոցի արդյունքում մի քանի մարդ մահացել է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը