Արտաքին 5 տարի առաջ - 15:43 12-08-2021

Հնդկաստանին չի հաջողվել արձակել արբանյակը՝ տեխնիկական անսարքության պատճառով

Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) հայտնել է, որ արձակված GSLV-F10 հրթիռակիրը՝ EOS-03 արբանյակով, ունեցել է տեխնիկական անսարքություններ, և առաքելությունը չի կարող կատարվել:

Մեկնարկը կայացել է Շրիխարիկոտա կղզում գտնվող Սատիշ Դխավանի անվան օդակայանի կենտրոնից:

«GSLV-F10 հրթիռակրի մեկնարկը տեղի է ունեցել այսօր, Հնդկաստանի ժամանակով ժամը 05:43-ին, ինչպես նախատեսված էր ժամանակացույցով: Առաջին և երկրորդ փուլերի աշխատանքը նորմալ է եղել: Սակայն կրիոգենային վերին աստիճանի բռնկումը տեղի չի ունեցել տեխնիկական անոմալիայի պատճառով: Առաքելությունը չէր կարող կատարվել այնպես, ինչպես ենթադրվում էր»,- նշել է ISRO-ն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը