Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:04 11-08-2021

Ուղղակի ապշած եմ, թե ոնց են իշխանական պատգամավորները կրկին կործանարար օրակարգ բերում․ Արման Աբովյան

ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիտում եմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի ընտրության վերաբերյալ խորհրդարանական նիստի հեռարձակումը և ուղղակի ապշած եմ, թե ոնց են իշխանական պատգամավորները կրկին կործանարար օրակարգ բերում՝ փորձելով ինչ-որ կերպ արդարացնել թուրք-ադրբեջանական տանդեմին առաջիկա աղետալի զիջումները: Դա, պարզապես, ցնցող է, չնայած՝ հաշվի առնելով ներկայիս կառավարության խնդիրների առաջնահերթությունը, այն է՝ ամեն գնով ամրապնդել կապիտուլյացիան (դեմարկացիա, Սյունիքի միջոցով թուրքերի և ադրբեջանցիների ճանապարհային հաղորդակցության բացում, Թուրքիայում և Ադրբեջանում դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապատրաստում... և այլն), այնքան էլ զարմանալի չէ, ավելին՝ սպասելի է:

Այսօր մենք ոչ մի հասկանալի խոսք չենք լսել իշխանամետ պատգամավորներից, թե ինչպես է Հայաստանի խորհրդարանը վերականգնելու Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչպես են վերադարձվելու հայ ռազմագերիները, երբ և ինչպես են թուրք-ադրբեջանական օկուպացիոն զորքերը հեռացվելու Հայաստանի տարածքից, արդյոք 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների համար միջազգային դատարան կբերվեն Ադրբեջանը և Թուրքիան, արդյոք միջազգային ասպարեզում քայլեր կկատարվեն պատերազմի հանցագործներին և ահաբեկիչներին Հայաստանին արտահանձնելու համար: Փոխարենը, ականատես եղանք, թե ինչպես, իմ կարծիքով, իշխանությունները բացարձակապես չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ Հայաստանի և Արցախի իրական սպառնալիքները:

Եվ որպես վերջին օրերի լեյտմոտիվ, երեկ ադրբեջանական զորքերը ականանետներից գնդակոծել են հայկական դիրքերը, այսօր կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այսինքն՝ տեղի է ունենում թուրքերի և ադրբեջանցիների կողմից ռազմական սադրանքների ավելացում:

Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի վարկաբեկել ռուս խաղաղապահների ռազմական առաքելությունը:

Բայց այս մասին չլսեցինք խորհրդարանում, մենք պարզապես կրկին ականատես ենք դառնում, թե ինչպես է խորհրդարանի ամբիոնից իշխանությունների խելացի խոսքերի հետևում թաքնվում իրական սպառնալիքներն ու մարտահրավերները հասկանալու բացարձակ բացակայությունը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ