Արտաքին 5 տարի առաջ - 19:42 10-08-2021

Թեհրանը հույս ունի Մոսկվայի հետ լուծել «Բուշեր»-ի ատոմային Էլեկտրակայանի պարտքի հարցը

Թեհրանը հույս ունիՄոսկվայի հետ լուծել «Բուշեր»-ի ատոմակայանի պարտքի հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։

«Ինչ վերաբերում է միջուկային կայանի համար Իրանի պարտքին, ապա մենք բանակցություններ ենք վարում ռուսաստանցի մեր գործընկերների հետ և անպայմանորեն կգտնենք այդ հարցի լուծումը»,-ասել է դեսպանը՝ հանդես գալով միջոցառման ընթացքում, որը կազմակերպվել էր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից:

«Բուշեր»-ի ատոմակայանի էներգաբլոկների կառուցումը համարվում Է ռուս-իրանական խոշորագույն նախագիծը: Ատոմակայանի առաջին բլոկը, որի կառուցումն ավարտին Է հասցվել ՌԴ-ի մասնակցությամբ, Իրանի ազգային էներգահամակարգին է միացվել 2011 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանն Իրանին մատակարարում է միջուկային վառելիք, որն անհրաժեշտ է առաջին բլոկի ռեակտորի աշխատանքի համար: Իրանում Ռուսաստանի դեսպանությունը 2020 թվականի ապրիլի 29-ին վերջին անգամ է հաղորդել վառելիքի նոր խմբաքանակ Իրան փոխադրելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի