Ավելին 5 տարի առաջ - 20:14 07-08-2021

Չինացի ևս 15 պաշտոնյա է պատժվել COVID-19-ի բռնկման համար

Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում ընդհանուր առմամբ 15 պաշտոնյա է պատժվել Նանկին Լուկոու միջազգային օդանավակայանում COVID-19 բռնկումը չզսպելու համար, որտեղից այն տարածվել է ամբողջ երկրով մեկ, հայտնում է Global Times- ը:

Նրանց թվում են՝ քաղաքային պաշտոնյաներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և օդանավակայանի աշխատակիցներ:

Կարգապահական միջոցները շաբաթ օրը հավանության են արժանացել բազմաթիվ չինացիների կողմից սոցիալական ցանցերում, սակայն ոմանք նաև ենթադրել են, որ գործողությունները «բավական արագ և բավականաչափ կոշտ չեն եղել», - նշում է թերթը:

Ըստ քաղաքային իշխանությունների, հետաքննություն է ընթանում մի քանի այլ պաշտոնյաների դեմ, և հնարավոր է, որ մեղավորների ցանկը համալրվի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զբոսաշրջային ​​Չժանցյացզե քաղաքում տասնյակ պետական ​​ծառայողներ և պաշտոնյաներ պատժվել են համավարակի դեմ պայքարում անարդյունավետ միջոցառումների համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում