Ավելին 5 տարի առաջ - 19:16 07-08-2021

Սննդաբանը պատմել է լցնովի գարեջրի հիմնական վտանգի մասին

Գարեջրի սիրահարները պետք է զգույշ լինեն, երբ այն գնում են տեղում՝ լցնովի տարբերակով: Բժիշկների կարծիքով, լցնովի գարեջուրը կարող է առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Սննդաբան Նատալյա Կրուգլովան «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում թվարկել է այս ըմպելիքը խմելու հիմնական ռիսկերը:

Ըստ փորձագետի՝ վտանգն այն տարայի մեջ է, որով տեղափոխվում է գարեջուրը և որից այն լցվում ու վաճառվում է: Այսպիսով, եթե տարայի դատարկվելուց հետո այն չեն ախտահանել, դրանում կարող են միկրոօրգանիզմներ բազմանալ, այդ թվում՝ պաթոգեն։ Իսկ գարեջուրը պարզ ածխաջրերով հարուստ ըմպելիք է, որը հիանալի միջավայր է մանրէների համար:

Արդյունքում հնարավոր են աղեստամոքսային տրակտի խանգարումներ՝ թունավորում, փքվածություն, լուծ: Հետևանքների ծանրությունը կախված է ինչպես խմած խմիչքի քանակից, այնպես էլ օրգանիզմի առանձնա​​հատկություններից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում