Ավելին 5 տարի առաջ - 20:42 06-08-2021

Թուրք բլոգերին ազատազրկում է սպառնում՝ սեքսի թանգարանում արված լուսանկարների համար

Թուրքիայում 23-ամյա բլոգեր՝ ստամբուլցի Մարվե Թաքսինը դատարանի առջև կկանգնի: Նրան մեղադրել են անպարկեշտ պահվածքի մեջ՝ Ամստերդամի՝ սեքսի պատմության թանգարանում արված ֆոտոսեսիայի պատճառով: Այս մասին գրում է BBC- ն:

Աղջիկը լուսանկարով կիսվել է Instagram-ում:

Հայտնի է, որ անցյալ տարվա հունվարին աղջիկը ընկերների հետ մեկնել էր Նիդեռլանդներ`նշելու իր ծննդյան օրը և սեքսի պատմության թանգարանում լուսանկարվել էր ցուցանմուշների ֆոնին:

Մի քանի ամիս անց Մարվեին երկու անգամ ձերբակալել են Թուրքիայում` անպարկեշտ լուսանկարներ տարածելու համար:

Այժմ նրան դատելու են Թուրքիայի քրեական օրենսգրքի 226 հոդվածով: Եվ այդպիսով նա կարող է տուգանվել կամ ազատազրկվել մինչև 3 տարի ժամկետով:

Իր հերթին, սեքսի թանգարանն իրավիճակը համարում է «բացարձակապես անմիտ» և աջակցում է աղջկան:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին