Ուղիղ եթեր
Արտաքին 54 րոպե առաջ - 18:40 16-09-2026

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր գործչին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախկին ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն մեղադրվում է «նախագահին վիրավորելու» մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ով ձեռք է մեկնում պետական միջոցներին, անկախ նրանից, թե ով է նա, իր պարտքն է համարում նրան պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Այս հայտարարությանն ի պատասխան Քաֆթանջըօղլուն մեջբերել էր Էրդողանի գրառումը և գրել․
«Դա նաև մեր պարտքն է… Մոտ են այն օրերը, երբ պետական գույքին ձեռք մեկնողները պատասխանատվության կենթարկվեն»։

Այս հայտարարությունից հետո հետաքննություն է սկսվել ու նրան սպառնում է մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկում։ Քաֆթանջըօղլուն Ստամբուլի 53-րդ քրեական դատարանում նիստի ընթացքում ասել է, որ թե՛ իր հայտարարությունը, թե՛ Էրդողանի հայտարարությունը նույն միտքն ու իմաստն ունեն։

«Քաղաքական առումով գուցե առաջին անգամ համաձայնեցի նրա հետ, մեջբերեցի նրա խոսքը։ Այդ դեպքում իմ դեմ բողոք ներկայացրած անձը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է նա։ Ըստ նրա՝ իր ասածը զրպարտություն չէ, այլ ճշմարտություն։

Նշենք նաև, որ դատական ​​նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 10-ը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:10 Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը