Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:44 06-08-2021

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքեր

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 49-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 44,15 գրամ «Ափիոն» տեսակի, 4,3 գրամ «Մեթամֆետամին» տեսակի, մանր չափերի՝ 1,44 գրամ «Մարիխուանա» տեսակի, 0,09 գրամ «Տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, մանր չափերի՝ 0,004 գրամ «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութ, ինչպես նաև` 0,004կգ «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր, որոնց մի մասը պահել է իր տանը, իսկ մյուս մասը՝ անդրավարտիքի մեջ։

Երևանի 45-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 50,06 գրամ «Ափիոն» տեսակի, 22,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի ,7,99 գրամ «Կոկաին» տեսակի, խոշոր չափերի՝ 0,0302 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի, մանր չափերի՝ 0,69 գրամ «Մարիխուանա» տեսակի, 1,02 գրամ «Տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի, 3 հատ, զգալի չափերի՝ ընդհանուր 0,03 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 0,78 գրամ «Ֆենազեպամ» տեսակի հոգեմետ նյութ, 0,01785կգ «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր, որոնցից մի մասն ապօրինի պահել է իր բնակարանում, մի մասը՝ Երևան քաղաքում գտնվող մեկ այլ տանը, իսկ մնացած մասը՝ իր սպորտային վերնազգեստի գրպանում։

2021թ. մարտի 11-ին և 19-ին քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների արդյունքում նշված նյութերը հայտնաբերվել և վերցվել են:

Բացի այդ, 45-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 75 հատ «AK-47» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի փամփուշտներ, «УЗРГМ» տեսակի մարտական պայթուցիչով «Ф-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, ինչպես նաև` ակոսափող հրազեն հանդիսացող «AKM» տեսակի 7,62մմ տրամաչափի ինքնաձիգ, որոնք ևս հայտնաբերվել և վերցվել են նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ 45-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշված երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի