Մամուլ 5 տարի առաջ - 10:19 05-08-2021

Չնմանվել իշխանություններին. Առավոտ

Այն, որ Ազգային ժողովում կրքեր են եռում, նորմալ է. իհարկե, ավելի լավ է չբղավել կամ իրար չվիրավորել, բայց դրա մեջ էլ ոչ մի արտառոց բան չկա՝ ոչ մեր, ոչ էլ աշխարհի որեւէ այլ խորհրդարանի պրակտիկայում: Իշխանավորների կեցվածքի մեջ նույնպես որեւէ արտասովոր բան չկա. կոմունիստների, ՀՀՇ-ականների (իշխանության 3-րդ տարուց սկսած), ՀՀԿ-ականների նման, նրանք փքված են, ինքնագոհ, քննադատության եւ իրենց մատչելիության համար ամեն կողմից արգելքներ դնող: Հատկանշական է, որ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի, ըստ էության, առաջին որոշումն այն մասին է, որ լրագրողները չկարողանան հեշտությամբ մոտենալ պատգամավորներին:

Հեղափոխական իդեալիստներից նրանք երեք տարում վերածվեցին ձանձրալի բյուրոկրատների՝ իրենց հարմարավետության եւ բարեկեցության մասին հոգացող, օլիգարխիայի հետ սերտ կապերի մեջ մտնող: Իմ կարծիքով՝ պատերազմում նվաստացուցիչ պարտությունից հետո այս իշխանությունն իրավունք չուներ մնալու՝ վարչապետի գլխավորությամբ, նրանք պետք է վերանային քաղաքական ասպարեզից: Բայց իմ կարծիքն այստեղ որոշիչ նշանակություն չունի, կարեւոր է ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնության կարծիքը, իսկ այդ մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ:

Ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մեծամասնությունը պատրաստ է փողոց դուրս գալ՝ երթուղային տաքսիներին հավելյալ 50 դրամ չտալու համար, բայց չի ցանկանում ընդվզել ազգային աղետի դեպքում: Մեծամասնության կարծիքի հետ կարելի է համաձայն չլինել, բայց այն որոշիչ է: Իմ ընկալմամբ՝ դա պետք է լինի խորհրդարանական ընդդիմության գործունեության մեկնակետը: Երբ նրանք ասում են՝ «մենք չենք եկել այստեղ ձեզ հետ հարցեր քննարկելու», դա ինձ բավականին տարօրինակ է թվում: Եթե քաղաքական ուժը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, ուրեմն ընդունելի է համարում քաղաքական պայքարի խորհրդարանական ձեւերը: Տեսականորեն կարող է լինել այնպիսի կուսակցություն (ենթադրենք, ծայրահեղ անարխիստական), որը նման ձեւերը մերժում է, բայց Հայաստանում այդպիսի կուսակցություններ, կարծես թե, չկան՝ նույնիսկ նախկինում զինված ջոկատներն էին ընտրություններին մասնակցում:

Եթե եկել-հասել ես խորհրդարան, ապա կա երկու ճանապարհ՝ կա՛մ իշխանության հետ հարցեր ես քննարկում (իհարկե, խստորեն քննադատելով), կա՛մ մանդատը վայր ես դնում: Կա նաեւ իշխանություններից տարբերվելու խնդիրը: Հեղափոխությունից առաջ եւ հետագա երեք տարիներին Փաշինյանի եւ նրա թիմի հիմնական գործն էր «յուղ» լցնել իրենց կողմնակիցների չարացած սրտերի վրա: Հիմա ընդդիմությունը խորհրդարանում «թուրք», «դավաճան», «լրտես» պիտակներով ճիշտ նույն ձեւով հովացնում է ի՛ր (ավելի փոքրաթիվ) կողմնակիցների սրտերը: Դա փակուղային ճանապարհ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է

Ձեզ գուցե հետաքրքրի