Արտաքին 5 տարի առաջ - 19:16 04-08-2021

Ըստ Չավուշօղլուի՝ Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են հրշեջ ինքնաթիռ ուղարկել, ապա վերանայել են իրենց որոշումները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ Ֆրանսիան և Հունաստանը խոստացել էին օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են իրենց որոշումը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը, քանի որ մենք էլ նման դեպքերում օգնում ենք նրանց: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը` պատճառաբանելով, որ Իսպանիայում նույնպես հրդեհավտանգ իրավիճակ է և ամեն պահի կարող է այնտեղ հրդեհ բռնկվել:

Հունաստանը խոստացավ, հետո հայտնեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհներ»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը