Արտաքին 5 տարի առաջ - 14:17 03-08-2021

Ողբերգության տարելից. Բեյրութում զոհերի ընտանիքները խոստացել են «կոշտ բողոքի ցույցեր»

Հուլիսի 4-ին Լիբանանի ժողովուրդը կնշի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած կործանարար պայթյունի առաջին տարելիցը, որը երկրում խաղաղ ժամանակների ամենաահավոր աղետն էր:

Օգոստոսի 4-ին մայրաքաղաքի մեծ մասը ավերած հզոր պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 214 մարդ, վիրավորում ստացավ ավելի քան 6500-ը: Դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ նավահանգստում մի քանի տարի առանց անվտանգության համապատասխան միջոցառումների պահվել էր 2750 տոննա ամոնիակի սելիտրա:

Զոհերի ընտանիքները հիշատակի արարողություն կանցկացնեն նավահանգստում, բիզնեսի սեփականատերերը հայտարարել են, որ չորեքշաբթի օրը քաղաքը կծածկեն սև ժապավեններով, իսկ ակտիվիստները ծրագրում են հակակառավարական ցույցեր:

Երկուշաբթի Լիբանանի դրոշները բարձրացվել են քաղաքի պատշգամբների և խանութների վրա՝ տարելիցին ընդառաջ:

Ողբերգությունից մեկ տարի անց զոհվածների ընտանիքները, ինչպես նախկինում, լի են վճռականությամբ՝ ապահովելու արդարադատություն և պատասխանատվության ենթարկելու պայթյունի պատճառ դարձած անհաջողությունների մեղավորներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում