Արտաքին 5 տարի առաջ - 13:47 02-08-2021

Վրաստանի վարչապետը հրդեհների մարման գործում օգնություն է առաջարկել Թուրքիային

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք քննարկել են երկրի հարավում մոլեգնող հրդեհները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:

Ղարիբաշվիլին հերթական անգամ իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին՝ հրդեհների հետևանքով զոհերի ու վնասների կապակցությամբ: Միաժամանակ, Վրաստանի կառավարությունն այսօր հայտարարել է անհրաժեշտության դեպքում Թուրքիային օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

«Վրաստանի վարչապետն արդեն համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է անհրաժեշտության դեպքում համապատասխան օգնություն ցուցաբերել բարեկամ և ռազմավարական գործընկերոջը՝ Թուրքիայի Հանրապետությանը», - ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը