Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 09:33 02-08-2021

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Այդ օրերին տեղումներ չեն գրանցվի։

Այսօր երեկոյան ժամերին անձրև կտեղա նաև Երևանի առանձին հատվածներում։ Անձրևը կուղեկցվի ամպրոպով, և այդ ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-20 մ/վ–ի։

 Եղանակի կանխատեսում

Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +21-ից +23։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին