Ավելին 5 տարի առաջ - 17:24 01-08-2021

Էստոնիայում կորոնավիրուսի դեմ սփրեյ է ստեղծվել

Էստոնիայում գիտնականները ստեղծել են սփրեյ COVID-19 կորոնավիրուսի դեմ, որը պաշտպանում է վարակի բոլոր հայտնի տեսակներից: Այս մասին հաղորդել է Postimees-ը կիրակի՝ օգոստոսի 1 -ին:

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ BioBlock քթի սփրեյը պաշտպանում է ինչպես բնօրինակ շտամից, այնպես էլ հնդկական ծագման Delta շտամից, ինչպես նաև բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամներից:

«Bioblock-ը էստոնական նորարար արտադրանք է, որի հայեցակարգը մշակել են Icosagen-ի հետազոտողները` պրոֆեսոր Մարտա Ուստավի ղեկավարությամբ», - ասված է հայտարարության մեջ:

BioBlock-ի մշակման և վաճառքի համար ձևավորվել է կոնսորցիում, որում ընդգրկված էին Chemi-Pharm-ի, Icosagen-ի, Տարտուի համալսարանի, Էստոնիայի կենսաբանական գիտությունների և OÜ Teadus ja Tegu-ի գիտնականներ և մասնագետներ: Արտադրանքի տեխնոլոգիան արտոնագրված է:

BioBlock քթի սփրեյը արտադրվում և վաճառվում է Chemi-Pharm-ի կողմից:

Այս շաբաթվա սկզբին Էստոնիան Ուկրաինա է ուղարկել AstraZeneca (Vaxzevria) պատվաստանյութի խմբաքանակ: Դեղամիջոցի այս խմբաքանակը հիմնականում կօգտագործվի Ուկրաինայում պահեստազորի զինծառայողների իմունիզացիայի համար:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից